Ելակի էքստրակտը կմտնի նոր սերնդի արեւապաշտպան քսուքի բաղադրության մեջ, հայտարարել են իսպանացի եւ իտալացի գիտնականները, գրում է «The Daily Mail»-ը:
Ելակն ունի մաշկը ուլտրամանուշակագույն ճառագայթումից եւ վնասվածքներից պաշտպանելու հատկություն: «Մենք համոզվեցինք ելակի էքստրակտի` UVA ճառագայթներից մաշկի բջիջների վնասումը նվազեցնելու հատկության մեջ»,- նշել է հետազոտության հեղինակ Մուրացիո Բատինոն:
Իտալացի մասնագետները ենթադրում են, որ հատապտղի պաշտպանական հատկությունը կապված է անտոցիան պիգմենտների հետ, որոնք տերեւներին, ծաղիկներին եւ պտուղներին կարմիր գույն են տալիս: «Այդ միացություններն ունեն ուժեղ հակաբորբոքային, հակաօքսիդանտ եւ հակաուռուցքային հատկություններ», ասում է հետազոտության համահեղինակ Սառա Թուլիպանին:
Գիտնականների խումբը մտադիր է ուսումնասիրել պիգմենտների ակտիվությունը մաշկի շերտերում` պարզելու համար միացությունը պետք է արդյոք ավելացնել կոսմետիկ միջոցների մեջ, թե պարզպես ընդունել ներս: Հետազոտությունների արդյունքները հրապարակվել են «Journal of Agricultural Food Chemistry»-ում:




























