Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրումները շարունակվում են: Երեկ` օգոստոսի 8-ի դրությամբ, Արարատի մարզի Մասիս քաղաքում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու:

ԿԸՀ պաշտոնական կայքի փոխանցմամբ, Հանրապետական կուսակցությունն առաջադրել է Սաշա Ժորայի Հակոբյանի, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Աբրահամի Օհանյանի թեկնածությունը, ինքնաառաջադրվել է անկուսակցական Նորայր Թաթուլի Նահապետյանը:

Վեդիում առաջադրվել են հանրապետական Խաչիկ Գագիկի Սահակյանը եւ անկուսակցական Սիսակ Մհերի Սիմոնյանը:

Նշենք, որ թեկնածուների գրանցման վերջնաժամկետը օգոստոսի 10-ը, ժամը 18:00-ն է: