Սիրիայի նոր վարչապետ է նշանակվել Վաել ալ-Խալկին: Նախկինում քաղաքական գործիչը ղեկավարում էր արաբական հանրապետության Առողջապահության նախարարությունը, հայտնում է «ԿՊ»-ն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայնել է, որ նախկին վարչապետ Ռիադ Խիջաբը ազատվել է իր պաշտոնից: Հետագայում պարզվել է, որ պաշտոնյան միացել է ընդդիմադիր ուժերին եւ հեռացել է պետությունից եւ գտնվում է Հորդանանում:
Նախկին վարչապետի հրաժարականից եւ փախուստից հետո երկրի կառավարության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել փոխվարչապետ Օմար Գալավանջին, ով, սակայն, հիմնական պաշտոնի չի անցել:




























