Մինսկի դատարանի վճռով երկու կին լրագրողներ առավելագույն՝ 11 հազար ռուբլի, տուգանքի են արժանացել Մինսկում խաղալիք փափուկ արջուկների հետ նկարվելու համար։ Նրանց նկատմամբ գործ է հարուցվել բացօթյա ակցիաներում հասարակական կարգը խախտելու մասին օրենքով։ Գազետա.Ru-ի փոխանցմամբ՝ ձերբակալված «Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակից Իրինա Կոզլիկի եւ ֆոտոթղթակից Յուլիա Դորոշեւիչի դեմ վկայություն են տվել ոստիկանության երկու հատուկջոկատայիններ։ «Նրանք արջուկ ունեին, եւ նրանք խոսում էին»,- ձերբակալման պատճառը բացատրել են ՕՄՕՆ-ականները։
Աղջիկների փաստաբանը պնդել է, որ պաժելու համար հանցակազմ գոյություն չունի, քանի որ «փողոցում փափուկ արջուկ խաղալիքով գտնվելն ու խոսելը՝ չի կարելի գնահատել, որպես բողոքի ակցիա»։ Նա նաեւ ընդգծել է, որ աղջիկները լոզունգներ չեն բղավել, սակայն դատարանը հաշվի չի առել փաստարկները։
Նշենք, որ հուլիս-օգոստոս ամիսներին մի խումբ բելառուս լրագրողներ փափուկ արջուկներով ֆոտոսեսիաներ են կազմակերպել Մինսկի փողոցներում, այդպիսով ցույց տալով իրենց աջակցությունը Անտոն Սուրյապինին, ով առաջինն է հրապարակել Մինսկում շվեդական թեթեւ ինքնաթիռից բաց թողնված փափուկ արջուկների լուսանկարները։ Նրան հուլիսի 13-ին ձերբակալել է Բելառուսի ազգային անվտանգության ծառայությունը, Բելառուսի սահմանը ապօրինի անցնելուն աջակցելու համար։




























