Իրանի հայցը Ռուսաստանի դեմ С-300 զենիթային համալիրների վերաբերյալ կարող է հանգեցնել քաղաքական լուրջ հետեւանքների: Մոսկվան պատրաստ է Թեհրանին զրկել միջուկային խնդրում իր աջակցությունից: Այդ մասին «Կոմերսանտին» հայտնել են Ռուսաստանի նախագահի աշխատակազմից:
Քանի որ, չնայած Մոսկվայի խնդրանքին, հայցերը հետ չեն կանչվել, դիրքորոշումն արդեն կխստանա:
«Մինչեւ «վեցյակի» հաջորդ նիստը մենք կփորձենք Թեհրան ուղարկել կառավարական պատվիրակություն: Եւ եթե նորից մերժում ստացվի, ապա Իրանը համաշխարհային ասպարեզում միջուկային հարցում ինքնուրույն հանդես կգա»,- սպառնացել է Կրեմլի պաշտոնյան:
Մինչդեռ Ռուսաստանի աջակցությունն Իրանին այժմ անհրաժեշտ է: Իրանի միջուկային հարցի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա օգոստոսին:
Նախորդ անարդյունավետ բանակցություններից հետո, որը տեղի էր ունեցել Մոսկվայում, աղբյուրը հայտնել էր, որ ԱՄՆ-ն իմաստ չի տեսնում խնդրի հետագա դիվանագիտական ճանապարհով լուծում որոնելու մեջ: Իսկ եթե բանակցությունները դադարեցվեն, ապա դա վերջնականապես կհամոզի իսրայելական արծիվներին Իրանին հարվածելու անհրաժեշտությունը:
Մոսկվան միշտ հանդես է եկել պատժամիջոցների դեմ եւ կողմ է եղել ԻՐանի հետ բանակցություններին: ՌԴ-ում Իրանի դեսպան Սայեդ Մահմուդ Ռեզա Սաջադին հայտնել է, որ Թեհրանը Մոսկվայից պահանջում է ոչ թե $4 միլիարդ դոլար, այլ` 900 միլիոն:
Սակայն փորձագետները կարծում են, որ դա չէր կարող տեղի ունենալ առանց Իրանի իմացության: «Դեռեւս Իրանի հետ բանակցությունները հեշտ չեն, սակայն մենք հուսով ենք, որ կհաջողվի պայմանավորվածության գալ»,— հայտարարել է Կրեմլի մեկ այլ աղբյուր:
«Կոմերսանտ». С-300-ի հայցի պատճառով Ռուսաստանն Իրանին կարող է զրկել աջակցություն
Հասանելի է
русскийՏեղադրություն




























