Հալեպում առեւանգված հայ երիտասարդի` օգոստոսի 9-ին նշանակված փոխանակումը տեղի չի ունեցել:

Ինչպես NEWS.am-ին հայտնել է Հալեպի աղբյուրը, փոխանակումը ծրագրվել է իրականացվել օգոստոսի 10-ին: Գերու փոխանակման չիրականացման կոնկրետ պատճառները հայտնի չեն:

22-ամայ Հովսեփ Բալմանուկյանին առեւանգել էին Հալեպի մերձակայքում` Լիբանանի ճանապարհին: Առեւանգիչները երիտասարդի փրկագնի համար  պահանջում են մոտ 15 հազար դոլար:

Աղբյուրի տվյալներով, այժմ քաղաքի  հայկական թաղամասերում իրավիճակը, անցյալ օրերի համեմատ, երբ թաղամասերում եւ մոտակայքում կռիվներ էին ընթանում, կառավարական զորքերի ժամանմամբ կարգավորվել է: Ինչպես նախկինում հաղորդվել է, սննդի պակաս չկա, բայց կապն ու էլեկտրամատակարարումը ընդմիջումներով են աշխատում: