ՏԻՄ ընտրություններում առաջադրումները շարունակվում են: Երեկ` օգոստոսի 9-ի դրությամբ, Արարատի մարզի Մասիս քաղաքում առաջադրվել է երեք թեկնածու` հանրապետական Սաշա Հակոբյանը, ԲՀԿ-ական, Մասիսի փոխքաղաքապետ Կարապետ Օհանյանը, անկուսակցական Նորայր Նահապետյանը:
Վեդիում առաջադրվել են հանրապետականներ Վարուժան Բարսեղյանը եւ Խաչիկ Սահակյանը, անկուսակցականներ Նշան Զադոյանն ու Սիսակ Սիմոնյանը:
Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ը, ժամը 18-ը: ՏԻՄ ընտրությունները կայանալու են սեպտեմբերի 5-ին:




























