Վրաստանի ԱԳՆ-նՌուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւին  մեղադրել է վրացական օրենսդրության խախտելու մեջ: Օրենքը խախտվել էր Մեդվեդեւի Ցխինվալի  կատարած այցի ժամանակ:

«Օգոստոսի 8-ին Ռուսաստանի վարչապետը մտել է Վրաստանի ինքնիշխան պետության տարածք եւ այցելել է  գրավված Ցխինվալիի շրջան», - ասվում է վրացական ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է «Նովոստի Գռուզիան»: Խոսքը «գրավված տարածքների» վերաբերյալ վրացական օրենքի խախտման մասին է:

«Գրավված տարածքների» վերաբերյալ օրենքն ընդունվել էր2008 թվականի աշնանը անմիջապես օգոստոսյան պատերազմից եւ Ռուսաստանի կողմից Աբխազիան եւ Հարավային Օսիան Վրաստանից առանձին ճանաչելուց  հետո:

Ըստ այդ օրենքի` Աբխազիա եւ Հարավային Օսիա մուտքը Ռուսաստանի կողմից արգելվում է: Խախտողներին սպառնում է տուգանք կամ ազատազրկում: Նրանք պատասխանատվության կարող են ենթարկվել միայն այն դեպքում, եթե Աբխազիա կամ Հարավային Օսիա այցից հետո հայտնվում են Վրաստանում, եւ տեղական իշխանությունները հնարավորություն են ստանում նրանց պատժելու: