«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երեւան-Բաթումի-Երեւան գնացքներով հունիսի 15-ից մինչեւ օգոստոսի 9-ը տեղափոխվել է 23 հազար 600 ուղեւոր: Դա 12,2 տոկոսով գերազանցում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ տեղափոխվել էր մոտ 21 հազ. ուղեւոր:
«Հարավկովկասյան երկաթուղուց» հայտնում են, որ ընդհանուր առմամբ՝ հունիսի 1-ից մինչեւ օգոստոսի 9-ը վաճառվել էր «Արմենիա» ֆիրմային գնացքի 34 հազար 899 տոմս, ինչը 26,3 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա ցուցանիշը, երբ վաճառվել էր 27,6 հազար տոմս:
Միջինը օգոստոսի 5-ից օրական Բաթումի ուղեւորվում է 500 մարդ, այն պարագայում, երբ հուլիսի 12-ին այս ցուցանիշը կազում էր 200, հուլիսի 15-ից սկսած՝ 300, իսկ հուլիսի 20-ից՝ 400 ուղեւոր: Իսկ Երեւան-Բաթումի-Երեւան ուղղություններով օգոստոսի 5-ից սկսած օրեկան տեղափոխվում է 900 ուղեւոր:
Ավելացել է նաեւ վագոնների քանակը գնացքների կազմում: Ներկա պահին այն կազմում է 14 վագոն, իսկ օգոստոսի 4-ին եւ 6-ին՝ 16 վագոն:




























