Հայաստանցի լեռնագնացը շարունակում է մնալ Ուշբա լեռան վրա: Այդ մասին տեղեկացրել է Մեստիայի շրջկենտրոնի վարչակազմի ղեկավար Իլյա Ջափարիձեն, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»:

Լեռնագնացը միայնակ է բարձրացել լեռան գագաթը, եւ գույքի սղության պատճառով չի կարողանում ինքնուրույն իջնել: Եղանակային վատ պայմանների եւ դժվարամատչելի տեղանքի պատճառով  այնտեղ չի կարող ուղղաթիռ հասնել,  փրկարարները եւս, որոնք շարունակում են աշխատանքերը,  դեռեւս չեն հասել գագաթ: Հայ լեռնագնացից օգնության վերաբերյալ ահազանգ ստացվել էր օգոստոսի 9 –ին:

Նշենք նաեւ, որ հուլիսի 18-ին Ուշբայից իջնելիս երկու ուկրաինացի լեռնագնաց էր զոհվել:

Ուշբան Մեծ Կովկասի գագաթներից մեկն է, բարձրությունը` 4690մ: