Վրաստանում Ուշբա լեռը բարձրանալիս ռուսաստանցի լեռնագնաց է զոհվել: Նա պոկվել է բարձրությունից, հայտարարել է Մեստիա շրջկենտրոնի վարչակազմի ղեկավար Իլյա Ջափարիձեն:
«Ներկայումս այդ վայրում աշխատում են փրկարար ծառայությունները, սակայն դա այնքան դժվարամատչելի վայր է, որ դժվար է մոտենալ եւ բերել զոհվածին: Սակայն հուսով եմ, որ առաջիկայում փրկարարները դա կկարողանան անել»,-ասել է Ջափարիձեն, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիան»:
Նրա խոսքով, խմբում եղել են երեք լեռնագնացներ: Մյուս երկուսը հիմա փրկարարների հետ փորձում են հասնել այն վայրը, որտեղ ընկել է իրենց ընկերը:
Հիշեցնենք, որ Ուշբա լեռան գագաթին է գտնվում հայաստանցի լեռնագնացը: Եղանակային վատ պայմանների եւ դժվարամատչելի տեղանքի պատճառով այնտեղ չի կարող ուղղաթիռ հասնել:
Ուշբան Մեծ Կովկասի գագաթներից մեկն է, բարձրությունը` 4690մ:




























