Հալեպի եւ Դամասկոսի հայկական թաղամասերում իրավիճակը գնալով կարգավորվում է:
«Իրավիճակը առավել հանգիստ է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հալեպի հայ համայնքի աղբյուրը: Նրա խոսքով, կառավարական զորքերը արդեն բավականաչափ տիրապետում են Հալեպում տիրող իրավիճակին:
Հալեպի հայկական թաղամասերում սննդի հետ կապված խնդիրներ չկան: «Հայկական եւ, ընդհանուր առմամբ, քրիստոնեական թաղամասերում խանութներն աշխատում են»,-նշել է աղբյուրը: Նրա խոսքով, էլեկտրականության հետ որոշ խնդիրներ եղել են, բայց աստիճանաբար իրավիճակը կարգավորվում է:
Ինչպես նախկինում տեղեկացվել է, Հալեպում տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով հայերի մեջ կան զոհեր, այդ թվում խաղաղ բնակչության մեջ:
Սիրիայում բնակվում են 50-60 հազար հայ:




























