Օգոստոսի 11-ին Ուկրաինա է այցելել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Չերնովեց քաղաքի այցլելության ժամանակ կաթողիկոսը հանդիպել է Մշակույթի նախարար Միխայիլ Կուլինյակի, շրջանային պետական ադմինիստրացիայի նախագահ Միխայիլ Պապիեւի հետ, Ուկրաինայում Հայ համայնքի նախագահ Վիլեն Շատվոյանի հետ:
Ինչպես Analitika.at.ua-ին տեղեկացրել է Չերնովեցի շրջանային «Արեւիկ» ազգային-մշակութային հայկական համայնքի նախագահ Վիկտոր Դավիդովիչը, Ամենայն հայոց կաթողիկոսի այցը ամբողջ Ուկրաինայի տարածքից հավաքել է բազմաթիվ ուխտավորներ, հայկական սփյուքի ներկայացուցիչներ, չերնովցիներ եւ քաղաքի հյուրեր:
Ամենայն հայոց կաթողիկոսի այցի շրջանակներում տեղի է ունեցել տոնական հավաք` Սուրբ առաքյալներ Պողոսի եւ Պետրոսի հայկական եկեղեցու մոտ, ինչպես նաեւ տրվել է կաթողիկոսական պատարագ:




























