«Եւս մեկ անգամ օֆֆշորի գնի մասին» («The Price of Offshore Revisited») զեկույցը կազմվել է հասարակական Tax Justice Network (TJN) («Հարկային արդարության ցանց») կազմակերպության կողմից:  Զեկույցի հեղինակների կարծիքով, հարստության բաժանման փոխարեն հարուստները նախընտրում են իրենց գումարները պահել օֆֆշորային հարկային «նավահանգիստներում»: Ըստ գնահատականների, ողջ աշխարհի գերհարուստները օֆֆշորներ են տեղափոխել 21-ից 32 տրիլիոն դոլար գումար:

Հարկերից խուսափող գերհարուստների առաջին տասնյակում նշվում է Ղազախստանը: Այդ երկրի մասնավոր անձանց ակտիվները օֆֆշորային հաշիվներում կազմում են 138 մլրդ դոլար, ինչը, առկա տվյալներով, չորս անգամ գերազնացում է 2012թ. երկրի պետական եկամուտները: Նախկին խորհրդային երկրներից աչքի են ընկել նաեւ Ռուսաստանը` 798 մլրդ, Ուկրաինան` 167 մլրդ եւ Ադրբեջանը` 48 մլրդ: