Վլադիմիր Պուտինի նկատմամբ հնարավոր մահափորձը բացահայտած Ռուսաստանի ԱԳՆ աշխատակցուհին ամենայն հավանականությամբ հոգեկան խնդիրներ ունի։ ՌԴ ԱԳՆ ավագ մասնագետ Յուլիա Աստախովան օգոստոսի 13-ի վաղ առավոտյան զանգահարել է ոստիկանություն, ասել իր անունը եւ գտնվելու վայրը, ինչպես նաեւ նշել, որ ինքը բացահայտել է Վլադիմիր Պուտինի նկատմամբ հնարավոր մահափորձը «ինքնաթիռում թռչելիս, երբ սկսել է վառվել լույսը»։
Աստախովան նաեւ փորձել է զանգահարել փրկարարական ծառայություն՝ հայտնելու, որ Շերեմետեւո օդանավակայանում հրդեհ է բռնկվել։
Ոստիկանությունը բերման է ենթարկել Աստախովային, սակայն դիվանագետին ավելի ուշ հանձնել են հոգեբուժներին, ովքեր էլ կորոշեն կնոջ ճակատագիրը։


























