Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանատուն հերքել է մի շարք լրատվամիջոցների տեղեկությունները, թե ուկրաինական կողմը Հայաստանին 2011թ. համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ շարժական զենիթահրթիռային համալիրներ է վաճառել:

Ըստ դեսպանատան հայտարարության, ուկրաինական կայքերից մեկում տեղադրված նամակի պատճենը սադրիչ կեղծիք է, որը նպատակ ունի «վնաս հասցնել ուկրաինա-ադրբեջանական հարաբերություններին»:

Նշենք, որ ըստ այդ նամակի, Հայաստան է առաքվել «Սմերչ» համազարկային կրակի 12 համակարգ, նաեւ 50 «Իգլա» համալիր: