Հայաստանի կոմունիստական կուսակցությունը  մի մարդու կուսակցություն չի, որ ինչ ասի` անցկացնի: Այս մասին այսօր` օգոստոսի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը պատասխանելով հարցին, թե պատրաստվում է նախագահական ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը, թե ոչ:

«Կոմունիստական կուսակցությունը լուրջ կուսակցություն է եւ կոլեգիալ ձեւով է որոշում կայացնում: Վերադաս մարմինն է որոշում` առաջադրե՞լ, թե՞ չառաջադրել, սատարե՞լ, թե՞ չսատարել, բոյկոտե՞լ, թե՞ չբոյկոտել»,- մանրամասնեց Ռուբեն Թովմասյանը:

Նրա խոսքով, իրենց համար խնդիր է նաեւ ֆինանսական ռեսուրսները, եւ իրենք պետք է հաշվարկեն նաեւ իրենց ֆինանսական կարողությունները: