Չինչորո մշակույթին պատկանող Անդերի հնդկացիները, որոնք բնակվել են Ատակամա անապատում, մումիա պատրաստել են սովորել մոտավորապես  7-5 հազ. տարի առաջ կլիմայական փոփոխությունների պատճառով:

Չինչիրո մշակույթը ծագել է մոտավորապես 10 հազ. տարի առաջ` ժամանակակից

Պերուի եւ Չիլիի տարածքներում: Հարավամերիկյան հնդկացիներից նրանք առաջին ցեղախմբերից են, որոնք յուրացրել են մումիա պատրաստելու տեխնիկան:

Սանտյագոյի Կաթոլիկ համալսարանից Պաբլո Մարքետի գլխավորած գիտնականների խումբն  ուսումնասիրել է  Ատակամայում կլիմայի փոփոխությանը:

Ըստ գիտնականների` այդ տարածքում հարաբերական մեղմ կլիմայով երկու փուլ է եղել. առաջինն սկսվել է Նոր աշխարհում մարդկանց ի հայտ գալուց առաջ` մոտ 14 հազ. տարի  առաջ եւ շարունակվել է  3 հազարամյակ, մյուսը` մոտ  7 հազ. տարի առաջ  եւ ավելի կարճ է տեւել` 2 հազ. տարի:

Գիտնականները համադրել են կլիմայական տվյալները հնագիտական տվյալների հետ: Պարզվել է, որ Ատակամայի բնակիչներրի թիվը կտրուկ ավելացել է մեղմ կլիմայի երկրորդ փուլի ժամանակ եւ նվազել  մոտավորապես 4,9 հազ, տարի առաջ: «Բնակչության բումը» պայմանավորված է եղել երկու հանգամանքով` ջուր եւ սնունդ ձեռք բերելու մատչելությամբ: Դա թույլ է տվել նրանց նստակյաց կյանք վարել եւ սկսել մշակութային էվոլյուցիան: Այդ էվոլյուցիայի արդյունքներից մեկն էլ մումիացումն էր: