Հայկական «Արմավիա» ավիաընկերությունը, որը հրաժարվել է Sukhoi SuperJet-100 (SSJ-100) կիրառությունից, մինչեւ հիմա չի վճարել առաջին ինքնաթիռի համար  4 միլիոն դոլարը: Այս մասին «Պրայմ» գործակալությանը   հայտնել են «Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ» ընկերությունից:

«Նրանք չեն վճարել 4 միլիոն դոլար առաջին ինքնաթիռի գինը, նաեւ չի վճարել ինքնաթիռի վրա կատարված այն աշխատանքների եւ մասերի համար, որոնя երաշխիքի  մեջ չեն եղել: Բացի այդ չեն վճարել պլանային տեխզննման համար»,-հայտնել են «Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ»-ից:

Ռուսական ընկերությունից նաեւ նշել են, որ «Արմավիան» չի կարող մեխանիկորեն վերադարձնել ինքնաթիռը: «Ինքնաթիռը գտնվում է հայկական բանկերից մեկի հսկողության տակ, եթե նրանք հրաժարվեն, ապա ինքնаթիռից պետք է հանվի հսկողությունը»,- հայտնել են «Սուխոյի Քաղաքացիական Ինքնաթիռներ»-ից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ «Արմավիան» հրաժարվում է Su-100 Superjet երկրորդ ինքնաթիռը գնելուց: Ընկերությունը նաեւ հրաժարվել է վերանորոգումից ետ վերցնել առաջին ինքնաթիռը:

Նշենք, որ երկու Su-100 Superjet մակնիշի ինքնաթիռների համար «Արմավիան» 2007թ. VTB բանկից 55-60 մլն դոլարի վարկ էր վերցրել:

Առաջին «Սուպերջեթն» «Արմավիան» ստացել էր 2011թ. ապրիլին, 2011թ. ընթացքում ինքնաթիռը 1800 ժամ թռիչք էր կատարել, ներկայումս ինքնաթիռը գտնվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ում` վերանորոգման համար: