Դամասկոսում պայթյուն է որոտացել հյուրանոցի մոտ, որտեղ տեղակայված են ՄԱԿ-ի առաքելության անդամները: Հայտնում են, որ երեք մարդ ստացեձլ է վնասվածքներ, սակայն եղել են նրանք առաքելության անդամ, թե ոչ` ճշտվում է:
Սիրիական լրատվամիջոցների տեղեկատվությամբ` պայթուցիկ սարքը, որն ամրացված էր բենզինի տարային, գործարկվել է կենտրոնական Օմեյադների հրապարակի մոտ գտնվող «Վարդերի տիկին» հյուրանոցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Միջազգային դիտորդների առաքելությունը մեկնել էր Սիրիա ապրիլին:




























