«Շնաձուկ» անվանումով ռուսական ատոմային սուզանավը մի ամիս նավարկել է ԱՄՆ-ի ափերի մոտ` Մեքսիկական նեղուցում, եւ մնացել է աննկատ: Նրա մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ այն լքել է Ամերիկայի ափերը: «Շնաձուկը» համարվում է ռուսական սուզանավերից ամենաանորսալին  ռադառների համար:

Սուզանավի մասին հայտնել է ամերիկյան Freebeacon.com-ը` վկայակոչելով պատշոնական ներկայացուցիչների:

Պաշտոնական Վաշինգթոնը հրաժարվել է մեկնաբանել այդ տեղեկատվությունը, սակայն The Washington Free Beacon-ը, վակայակոչելով քաջատեղյակ պաշտոնյաների, նշում է, որ երկրի ուժային շրջանակներն անհանգստացած են այդ միջոդեպով, հայտնում է pravda.ru-ն:

Պաշտոնապես տեղեկատվությունը դեռ չի հաստատվում: Հավանավար, լրատվամիջոցներում տեղեկատվության արտահոսքը պայմանավորված է Կոնգրեսում ԱՄՆ պաշտպանությանն ուղղված բյուջեի քննարկմամբ: Փաստաթուղթը նախատեսում է  ռազմա- ծովային ուժերին նախատեսված գումարի էական կրճատում: