Օգոստոսի 15-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռով Գերմանիայի Դաշնային Հանրապետություն է մեկնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 116 հոգուց բաղկացած ստորաբաժանումը: Հայ խաղաղապահները ԳԴՀ-ում տեղակայված ԱՄՆ զինված ուժերի ուսումնավարժական կենտրոնում կմասնակցեն «Կոսովոյի ուժեր» ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 16–ից սեպտեմբերի 4-ը կայանալիք բազմազգ զորավարժությանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զորավարժությանը մասնակցելու են նաեւ ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Սլովենիայի եւ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները: Զորավարժության նպատակն է բարձրացնել մասնակից երկրների զինված ուժերի խաղաղապահ կարողությունները եւ փոխգործակցելիության մակարդակը:
Նշված զորավարժությանը որպես դիտորդ մասնակցելու նպատակով օգոստոսի 28-ին Գերմանիա կմեկնի ՀՀ ԶՈւ բարձրաստիճան պատվիրակությունը:




























