«Արմավիա» ընկերությունը ցանկություն չունի վերանորոգումից հետ վերցնել անշահավետ Sukhoi SuperJet 100 ինքնաթիռը, քանի որ այն տնտեսապես անշահութաբեր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է «Արմավիա»-ի մամուլի ծառայության ղեկավար Ժասմեն Վիլյանը:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, «Սուխովոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը հայտնել է, որ «Արմավիան» չի վճարել առաջին ինաքնաթիռի գինը` մոտ 4 միլիոն դոլար` չհաշված երաշխիքից դուրս ծախսերը: «Արմավիա» ընկերությունից նախընտրեցին չհայտնել ՍՔԻ-ին պարտքի ընդհանուր չափը»: Հիշեցնենք, որ 2007 թ-ին «Արմավիան» վարկային համաձայնագիր է ստորագրել ВТБ բանկի հետ (Հայաստան)` ՍՔԻ-ից երկու Су-100 SuperJet ինքնաթիռ գնելու համար, որոնք պետք է դառնային SSJ-ի առաջին վաճառված օրինակները: Այնուհանդերձ այս տարի «Արմավիան» մերժել է գնել երկրորդ ինքնաթիռը եւ վերանորոգումից ընդունել առաջինը:
«Ինքնաթիռը արդեն երկու ամիս շարունակ գտնվում է ՍՔԻ-ում: Այն վերցնելու ցանկություն ընկերությունը չունի, քանի որ ինքնաթիռը տնտեսապես անշահութաբեր է: Ողջ աշխարհում առաջին ինքնաթիռները փորձարկման կարիք ունեն, իսկ սա բոլորվին նոր է եւ առավել եւս փորձարկամն կարիք ունի: «Արմավիայի» պես ոչ մեծ մասնավոր ընկերությունը չի կարող իրեն նման ծախսեր թույլ տալ:



























