«Աէրոֆլոտ» ավիաընկերությանՆյու Յորք-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Իսլանդիայում` պայթյունի վտանգի պատճառով:
Հիշեցնենք, որ ամերիկյան ոստիկանները հայտնել են այն մասին, որ Նյու Յորք-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը կպայթի «Շերեմետեւո» օդանավակայանում վայրէջքի պահին:
ՌԲԿ-ի տեղեկացմամբ ՌԴ ՆԳն-ի մամուլի ծառայության ղեկավար Նիկոլայ Դեմյանենկոն հայտնել է, որ անանունը հայտնել է, որ ինքնաթիռի սրահում գտնվում են պայթուցիկ 5 ճամպրուկ:
«Աէրոֆլոտ»-ի մամուլի ծառայությունից հայտնել են, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Ռեյկյավիկում, բոլոր ուղեւորները տարրահանվել են: Ներկայումս ինքնաթիռի սրահում են գտնվում պայթյունավտանգ սարքավորումների մասնագետները, ովքեր զննում են ինքնաթիռը:
Դեռեւս հայտնի չէ, երբ է ինքնաթիռը մեկնելու Մոսկվա: Զուգահեռաբար ամերիկյան իրավապահները սկսել են պայթյունի մասին անանուն զանգի հեղինակների փնտրտուքը:




























