Սեւանա լճում այս տարի տեղի է ունցել ջրահեղձման 6 դեպք, որից 3-ը հանգստի լողաշրջանում, իսկ մյուս 3-ը` փետրվարին լճի սառցակալման ժամանակ: Խեղդվածների մեջ եղել է մեկ 16–ամյա անչափահաս, որը տառապել է էպիլեպսիկ հիվանդությամբ:  Այս մասին այսօր` օգոստոսի 16–ին հրավիրված ասուլիսին անսաց ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, գնդապետ Սամվել Մկրտչյանը` խոսելով Սեւանա լճում հանգստյան ամիսներին գրանցված դժբախտ դեպքերի ու դրանցից խուսափելու թեմայի շուրջ:

Նրա խոսքով, կան 20 փրկվածներ, որոնք միայն գրանցվածներն են, իսկ շատերը ցանկություն չեն հայտնում գրանցվել: Ընդհանուր առմամբ` համեմատելով նախորդ տարվա նույն ժամնակահատվածի հետ, Սամվել Մկրտչյանը նշեց, որ դեպքերի քանակը գրեթե նույնն է: Սամվել Մկրտչյանի փոխանցմամբ ներկա պահին ծանրաբեռնված են հանրային 2 լողափերը, իսկ առաջիկայում կավելանա եւս 5-ը, որի համար անհրաժեշտ կլինի նոր տեխնիկա եւ նոր աշխատակիցներ: Իսկ դրա համար կառավարությունը արդեն միջոցներ հատկացրել է: