Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար սեփական թեկնածուի առաջադրումը արդարացված քայլ չէչ լինի: Այս մասին այսօր` օգոստոսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմում խորհրդարանի պատգամավոր ընտրված Խոսրով Հարությունյանը:
Նրա կարծիքով, այն հանգամանքը, ըստ որի ՀՀԿ-ն Գյումրու քաղաքապետի պաշտոնի համար չի առաջադրել իր թեկնածուին եղել է խելացի ու սթափ որոշում: «Վերջին խորհրադարանական ընտրոթյունների ժամանակ ՀՀԿ-ն Գյումրիում պարտություն է կրել, հետեւաբար սեփական թեկնածուն չառաջադրելու որոշումը խելամիտ էր»:
Հարությունյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Գյումրիի գործող քաղաքապետը` հանրապետական Վարդան Ղուկասյանը սպառել է իր հնարավորությունները: «Սակայն նախագահական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի թեկնածուն հաջողություն կունենա Գյումրիում, քանի որ նախագահական ընտըրությունների ժամանակ մարդիկ այլ սկզբունքներով են մասնակցում ընտություններին»:
Վերոնշյալ պատճառներին զուգահեռ` Գյումրիում քաղաքապետի ընտրություններին մասնակցելուց ՀՀԿ-ի հրաժարումը Հարությունյանը բացատրեց նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության կամուրջներ ստեղծելու հնարավորության հետ, որը Գյումրիում առաջադրել է խորհրդարանի նախկին Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
«Բարգավաճ Հայաստան»-ը երբեք չի հրաժարվել կառավարող կուսակցության եւ խորհրադարանակ կոալիցիայի հետ համագործակցությունից: Դրա ապացույցն է այն, որ «Բարգավաճ Հայաստան»-ը աջակցել է կառավարության կողմից խրհրդարան ներկայացրած մի շարք նախաձեռնությունների»,-ասաց Հարությունյանը:




























