Բաշար Ասադի հեռացումը կարող է բերել լուրջ եւ անկանխատեսելի  գործընթացների ոչ միայն Սիրիայում, այլեւ Ռուսաստանում եւ Իրանում: Այս մասին այսօր` օգոստոսի 16-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմում խորհրդարանի պատգամավոր ընտրված Խոսրով Հարությունյանը:

«Այս իրավիճակը վաղուց  վերածվել է  միայն Սիրիայի  խնդիրը լինելուց, եւ տվյալ դեպքում խոսքը գնում է  Մերձավոր Արեւելքում  հնարավոր ավելի մեծ գործընթացների մասին, որոնց մեջ հետաքրքրված չեն  այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Իրանը եւ Չինաստանը: Այդ պատճառով Ասադի հեռացումը քիչ հավանական է թվում», - ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, արդյոք Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են  պատշաճ  միջոցներ Սիրիայի հայերին  աջակցելու նպատակով, Հարությունյանը նշեց,  որ երկրի ղեկավարությունը մի շարք որոշումներ է ընդունել, որոնց շնորհիվ հեշտացվել է  սիրիահայության պատմական հայրենիք   տեղափոխվելու հնարավորությունները:  «Սակայն իրականում  Հայաստան տեղափոխվել ցանկացող հայերի թիվը այնքան էլ մեծ չէ, ինչպես դա փորձում են ներկայացնել:  Պետք չէ  մտածել,  որ Հայաստանը միակ հնարավորությունն է  սիրիահայերի համար, քանի որ նրանցից շատերը գերադասում են  գնալ այլ երկրներ, օրինակ, ԱՄՆ եւ Լիբանան», -նկատել է Հարությունյանը: