Մայիսին խորհրդարանական ընտրությունների ծանր մթնոլորտը ՏԻՄ ընտրությունների առանձնապես չի տրամադրում:  NEWS.am-ի թղթակցին ասաց ՀԱԿ-ի մեջ մտնող «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մաքեյանը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը համայնքապետերի թեկնածուներ գրեթե չի առաջադրել: Միակ թեկնածուն Պ. Մաքեյանի եղբայրը` Վարդան Մաքեյանն է, ով առաջադրվել է որպես Փանիկի գյուղապետի թեկնածու: ՀԱԿ-ը մոտավորապես ավագանու 20 թեկնածու ունի:

«Իհարկե, ավելի լավ է շատ թեկնածուներ ունենալ, սակայն  մայիսի ընտրություններից հետո ծանր մթնոլորտը դրան չի նպաստում»,-ասաց նա` նշելով, որ եղբայրն առաջադրվելու որոշումն ինքնուրույն է կայացրել` թեեւ խորհրդակցելով իր հետ:

Նա նշեց, որ իրեն հայտնի չէ Վ. Մաքեյանի նախընտրական գործունեությունը խոչընդոտելու հետ կապված  որեւէ փորձ: