Իրանի մի քանի քաղաքներում տեղի են ունեցել հակաիսրայելական ցույցեր, որը համընկել է «Ալ Կուդս»` պաղեստինցիների համերաշխության միջազգային օրվա հետ:

Ցուցարարների մոտ եղել են պաղեստինյան դրոշներ եւ «Մահ Իսրայելին» գրությամբ ցուցանակներ:

1979 թ-ին տեղի ունեցած Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում  ամեն տարի նմանատիպ ցույցեր են տեղի ունենում, հայտնում է «Ռոսբալտը»:

Ներկայիս ակցիան տեղի է ունեցել իրանական միջուկային ծրագրի պատճառով Իսրայելի  եւ Իրանի հարաբերությունների սրացման ֆոնի ներքո:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իսրայելի վարչապետ  Բենյամին Նետանյահուն եւ Պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը ցանկանում են գրոհել Իրանի միջուկային օբեկտները մոտակա աշնանը, բայց դեռեւս աջակցություն չեն գտնում բանակի հրամանատարության եւ հատուկ ծառայությունների կողմից:

Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նշել է, որ Իսրայելը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել իրանական միջուկային օբեկտների դեմ հնարավոր հարձակման որոշումը:

Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը օգոստոսի 16-ին հայտնել է, որ Իսրայելը հետաձգում է հարձակումը Իրանի դեմ մինչեւ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ավարտը: