Լատվիացի կոմպոզիտոր Ռայմոնդ Պաուլսը, ով կորցրել էր իր խնայողությունները Krajbanka խնայբանկում, վերադարձրել է այդ հաստատությանը 100 լատը, (մոտ $180), որոնք նրան էին փոխանցվել սխալմամբ:
KPMG Baltics ընկերությունը, որը լատվիական Krajbankа բանկի ադմինիստրատորն է, հայտարարել է կոմպոզիտորին դատի տալու իր մտադրության մասին այն դեպքում,եթե նա նշանակված ժամկետի սահմաններում չվերադարձնի այդ գումարը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սնանկացած այդ բանկում Պաուլսը պահում էր իր բոլոր խնայողությունները` 700 հազար լատ (մոտ 1,2 միլիոն դոլար): Բանկի սննկացումից հետո կոմպոզիտորը ստացել է փոխհատուցում 70 հազար լատի չափով (մոտ 120 հազար դոլար): Փորձագետների խոսքով, մնացած գումարը կոմպոզիտորը վերադարձնել չի կարողանա:




























