Գյումրիի  քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նախաձեռնությամբ, Սիրիայից հայրենիք ժամանող մեր հայրենակիցներին, ովքեր ունեն ցանկություն հիմնել  բիզնես, ձեռք բերել հողատարածքներ ու շինություններ Գյումրիում կառուցապատում իրականացնելու և բնակվելու  նպատակով, Գյումրիի քաղաքապետարանը պատրաստ է աջակցել նրանց:

Գյումրիի քաղաքապետարանից հայտնում են, որ մանրամասների  համար  պետք է դիմել փոխքաղաքապետի ընդունարան` 0312  33228 հեռախոսահամարով: