ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից առադրված թեկնածու, նախկին նահանգապետ Միթ Ռոմնիին հայ-ամերիկյան հարցերի շուրջ իր տեսակետները ներկայացնել` հայ համայնքի ղեկավարների հետ անձնական հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:
Ավելի վաղ` այս շաբաթվա մեջ, ANCA-ն նման կոչով դիմել է նաեւ նախագահ Օբամային` երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող հայ-ամերիկյան հարցերի շուրջ իր վարչախմբի քաղաքականությունը անձամբ ներկայացնելու համար: 2003-ից 2007 թթ-ին լինելով Մասաչուսեթ նահանգի նահանգապետ` Ռոմնին ներկայացրել է երկրի ամենախոշոր եւ ակտիվ հայկական համայնքներից մեկը:




























