Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը չի առաջադրվի 2013 թ.-ին փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններում: Միեւնույն ժամանակ նա չի բացառել տարաբնույթ զարգացումներն, այն դեպքում, եթե գործող իշխանությունը սոցիալ-տնտեսական ուղղությամբ քայլ չձեռնարկի: «Վերջին 4,5 տարիների ընթացքում ոչ մի այլ քաղաքական ուժ, ընդհանուր առմամբ, չի խանգարել նրանց իրականացնել դա»,-հայտնել է նա:
Քաղաքական գործիչը ավելացրել է, որ տեղական ինքնակառավարման ընտրություններից գրեթե անհնար է իրական փոփոխություններ սպասել: «Ենթադրենք Գյումրիի քաղաքապետը ներկայիս գործող քաղաքապետի փոխարեն կդառնա Սամվել Բալասանյանը: Եվ ի՞նչ, նա կվերակառուցի՞ Գյումրին: Մեծ տարբերություն այստեղ ես չեմ տեսնում»,-ասել է Սարգսյանը` ավելացնելով, որ պետք չէ հույսեր կապել նաեւ «Բարգավաճ Հայաստանի» ընդդիմադիր իմիջի հետ:
Այլընտրանքային իշխանության վերաբերյալ դեմկուսի նախագահը պատասխանել է, որ համենայն դեպս Հայ Ազգային Կոնգրեսին այդ դերում չի տեսնում. «Ի՞նչ այլընտրանքայինի մասին է խոսքը, եթե նրանց շարքերից անընդհատ որեւէ մեկը հեռանում է»:




























