Ավելորդ քաշը ոչ միայն վնասում է մարդու արտաքին տեսքը, այլեւ նվազեցնում է  մտավոր ակտիվությունը: Նման եզրահանգման են եկել բրիտանացի գիտնականները: Նրանց կարծիքով, արյան մեջ շաքարի պարունակության ավելացումը, ինչպես  նաեւ խոլեստերինի բարձր մակարդակը հիշողության կորստի հիմնական պատճառն են:

Գիտնականները հետազոտություն են իրականացրել, որին մասնակցել են 35 - 55 տարկեն վեց հազար բրիտանացիներ: Նրանք պարբերաբար, տասը տարի շարունակ անցել են հիշողության եւ մտավոր գործունեության այլ ցուցանիշների թեստեր: Արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր ավելորդ քաշի հետ խնդիր են ունեցել, 22,5%-ով ավելի արագ է կատարվել արդյունքների վատացումը, գրում է Daily Mail-ը:

Նախորդ հետազոտությունները եւս ցույց էին տվել, որ ճարպակալումը վատ է անդրադառնում ուղեղի վրա: