Ամերիկահայերի հարցերը սուր կդրվեն Օբամա-Ռոմնի արշավում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Օբամայից հիասթափությունը, որի պատճառը նրա կողմիղ «ցեղասպանության» փոխարեն «Մեծ Եղեռն»-ի օգատգործումն էր, չպետք է դադարեցնի Թուրքիայի նկատմամբ ճնշումը, այլ հակառակը, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման համատեքստում»,-ընդգծեց փորձագետը:
Հիշեցնենք, որ Ամերիկայի հայ ազգային կոմիտեն երկու թեկնածուներին էլ հրավիրել է հանդես գալ ընտրողների առջեւ: «Երկար տարիներ կոմիտեն հարցաշարեր է ուղարկել նախագահների թեկնածուներին, կոնգերսականներին եւ սենատորներին, եւ նրանց 95%-ը դրանց պատասխանել է: Եւ Օբաման, եւ Ռոմնին ակտիվորեն հանդիպել եւ զրուցել են կոմիտեի ներկայացուցիչների հետ, ինչը ցույց է տալիս հայկական լոբբիի հզորությունը ոչ միայն ցեղասպանության եւ Ղարաբաղի հարցերում, այլ ներքին քաղքականությունում»,-ասաց Կիրակոսյանը:
Ինչ վերաբերում է Ռոմնիին, ով ժամանակին ղեկավարել է Մասաչուսեթսի նահանգը, որտեղ խոշոր հայ համայնք կա, նրան եւս ամերիկահայերի կողմից մեծ պահանջներ կներկայացվեն: «Որպես նահանգապետ նա իրեն լավ է դրսեորել, սակայն նախագահական ընտրությունների մակարդակն այլ է: Այդ առումով Օբաման ավելի նախընտրելի թեկնածու է: Ինչ վերաբերում է հայ համայնքին, ապա վերջինս կփորձի ուժեղացնել ճնշումը թեկնածուների վրա»,-ասաց Կիրակոսյանը:




























