Օգոստոսի 22-ին Քենիայի հարավ-արեւելքում տեղի ունեցած ազգամիջյան բախման հետեւանքով  48 մարդ է զոհվել: Ոստիկանության տվյալներով` օգոստոսի 22-ի առավոտյան Պոկոմո ցեղի 200 հոգուց բաղկացած խմբավորումը հարձակվել է Օրամա ցեղի գյուղի վրա: Մեծ թվով մարդիկ կենդանի այրվել են իրենց տներում, շատերը սպանվել են: Զոհվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Բացի այդ, ոչնչացվել են մեծ թվով կովեր:

Հարձակման պատճառը մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած վեճն է, երբ Պոմոկի ցեղի անդամները, բողոքել են իրենց արոտավայրերում  Օրամա ցեղի անասուննների արածելու դեմ, հարձակվել են հովիվների վրա եւ նրանց հոտից մեծ թվով կովեր սատկացրել: Ի պատասխան այս արարքին` Օրամայում սպանել են թշնամի ցեղի երկու անդամի:

Վեճի ականատեսներից մեկը պատմել է, որ գյուղի բնակիչները հայտնել են ոստիկանությանը սպասվելիք հարձակման մասին, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել: Ներկայումս դեպքի վայր է մեկնել  ոստիկանությունը, սակայն շրջան մուտք գործել չի հաջողվում` տեղանքի դժվարամատչելիության եւ ճանապարհների բացակայության պատճառով, հայտնում է «Լենտա.ru»-ն` վկայակոչելով Associated Press-ը:

Այս դեպքը Քենիայում, 2007 թ.-ի նախագահական ընտրություններից հետո, դարձել է բռնության ամենամեծ դրսեւորումը, երբ զանգվածային անկարգությունների ժամանակ հազարավոր մարդիկ են զոհվում: