Մոսկվայում մարդ առեւանգելու մեղադրանքով ձերբակալվել են 4 կասկածյալներ: Նրանք Հայաստանի, Դաղստանի, Ուզբեկստանի բնակիչներ են, ովքեր առեւանգվածի փրկագնի համար 5 միլիոն դոլար են պահանջել:
Ինչպես ՆԳՆ –ից հայտնել են «Ռոսբալտին», 2012 թ.-ի հուլիսի վերջին Մոսկվայում հանցագործները ծեծել եւ առեւանգել են 34-ամյա տղամարդուն` նրան տանելով անհայտ ուղղությամբ: Առեւանգիչները գերու փրկագնի համար պահանջել են 5 միլիոն դոլար:
Հետախուզական-օպերատիվ համակարգված գործողությունների արդյունքում ոստիկանության ուշադրությանն է արժանացել անհայտ տղամարդ, ով կասկածվել է հանցավոր խմբի մաս կազմելու մեջ: Այդ կապակցությամբ նրա նկատմամբ հսկողություն է սահմանվել, որի ընթացքում ոստիկաններին հայտնի է դարձել առեւանգվածի ենթադրյալ վայրը:
2012 թ.-ի օգոստոսի 18-ին իրավապահների կողմից իրականացված գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ ազատ է արձակվել առեւանգված տղամարդը, իսկ 4 հանցագործները ձերբակալվել են: Նրանք եղել են Դաղստանի, Ուզբեկստանի եւ Հայաստանի քաղաքացիներ:



























