Տաջիկական Խորոգ քաղաքում հարյուրավոր ցուցարարներ գիշերել են քաղաքի կենտրոնական հրապարակում` սպասելով կառավարակ ուժերի դուրս բերման իրենց պահանջի կատարմանը: Որոշ տվյալներով օգոստոսի 23-ին քաղաքային խորհրդի նիստի ժամանակ կքննարկվի ընդդիմության նախկին հրամանատար Իմոմնազար Իմոմնազարովի վախճանից հետո քաղաքում տիրող իրավիճակը, ինչպես նաեւ կքննվի ցուցարարների ուլտիմատումը:
Նախօրեին ցուցարարները փորձել են բռնի ուժեվ մուտք գործել շրջանային վարչության շենք, սակայն ճնշվել են զենք կիրառած ոստիկանության կողմից: Չարտոնված ակցիայի մասնակիցներից երկուսը վիրավորվել են , հայտնում է ԻՏԱՌ- ՏԱՍՍ-ը:




























