Այսօր` օգոստոսի 23-ի առավոտյան ժամը 5:00-ի սահմաններում, 34-ամյա Հ. Խ-ն ցանկանում էր ցած նետվել Հաղթանակի կամրջից: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Տղամարդը, անցնելով կամրջի ճաղավանդակների հակառակ կողմը, փորձել է ինքնասպանություն գործել` ցած նետվելու միջոցով, ինչը կանխվել է ոստիկանության ծառայողների կողմից:
Ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին NEWS.am-ի ունեցած տեղեկությունները` հավելելով, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է հետաքննություն:


























