Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կայցելի Իրան` մասնակցելու Չմիավորման շարժման անդամ-երկրների գագաթնաժողվին, հայտնել է Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Առաքելյանը Mehr գործակալությանը տված հարցազրույցում:

մասնակցելու Չմիավորման շարժման 16-րդ գագաթնաժողովը կայանալու է Թեհրանում օգոստոսի 26-ից 31-ը:

«Հայաստանը Չմիավորման շարժման դիտորդ է, սակայն մասնակցելու է այդ շարժման անդամների ղեկավարների գագաթնաժողովին նախագահի մակարդակով»,- ասել է նա:

Չմիավորման շարժումը միջազգային կազմակերպություն է, որ միավորում է ռազմական դաշինքներում չընդգրկված 120 երկրների: Կազմակերպությունը ստեղծվել է 1961թ.: