Նոր Զելանդիայի դատարանը բենզալցակայանի տիրոջը` Խոյ Գաոին 4 տարի եւ 7 ամսվա ազատազրկման է դատապարտել: Լրատվամիջոցների կողմից «ակամա միլիոնատեր» անվանված հանցագործությունը կայանում է նրանում, որ նա երկրից դուրս է բերել մի քանի միլիոն դոլար, որը բանկի կողմից սխալմամբ փոխանցվել է իր հաշվին:
Քննչական գործի տվյալններով 2009 թ-ի ապրիլին Խոի Գաոն եւ նրա ընկերուհին Կարա Հարինգը դիմել են ավստրալական Westpac բանկի մասնաճյուղերից մեկին` 100 հազար նորզելանդական դոլարի վարկ ստանալու համար: Սխալմամբ վարկի հաշվին փոխանցվել է 10 միլիոն դոլար: Բանկի կառավարության տվյալներով, սխալմունքը խաբեբաների գործողությունների արդյունք է:
Իրենց հաշվի վրա հայտնաբերելով մեծ քանակությամբ գումար` վարկ ստացողները կանխիկացրել են գումարի մեծ մասը եւ փախել Չինաստան:
Ինտերպոլի միջոցով 2 տարի փնտրելուց հետո, Հարինգը ինքնակամ վերադարձել է Նոր Զելանդիա, եւ նրա տեղեկությունների հիման վրա էլ 2011 թ-ի սեպտեմբերին Խոի Գաոն ձերբակալվել է:
Դատական քննության ընթացքում Գաոն իրեն մեղավոր է ճանաչել գողության եւ Նոր Զելանդիայից ավելի քան 6,78 միլիոն նորզելանդական դոլար հանելու մեջ:


























