Օգոստոսի 24-ին, ժամը 04.02-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Ռանչպար գյուղում ավտոմեքենա է ընկել ջրանցքը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, «Վազ-21011» մակնիշի 29 LO 253 պետհամարանիշի ավտոմեքենան, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Ռանչպար-Սիս-Նորամարգ գյուղերի ավտոճանապարհների խաչմերուկի մոտակայքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել «Մուղանի» ջրանցքում: Ավտոմեքենան ավտոկռունկի օգնությամբ դուրս է բերվել ջրանցքից: Հրշեջ֊փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ` Մրգավետ գյուղի բնակիչ 23-ամյա Լեւոն Խաչատրյանի եւ ուղեւոր` 35-ամյա Արեւաբույր գյուղի բնակիչ Արտաշ Ավետյանի դիակները եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:


























