Ամերիկյան նոր Dragon տիեզերանավը հոկտեմբերին կիրականացնի իր առաջին կոմերցիոն թռիչքը դեպի Միջազգային տիեզերակայան: NASA-ի եւ Space-X ընկերության միջեւ համաձայնությունը, որի համաձայն կառուցվել է Dragon-ը, նախատեսում է 12 արշախմբի միջոցով բեռներ տեղափոխել Միջազգային տիեզերակայան: Համագործակցությունը գնահատվել է 1,6 միլիարդ դոլար:

Հիշեցնենք, որ մայիսին տիեզերանավը փորձնական փռիչք էր իրականացրել դեպի ՄՏԿ` տեափոխելով սնունդ եւ բարեհաջող ետ է վերադարձել Երկիր ` իր հետ բերելով գիտական փորձարկումների տվյալները:

Ներկայումս Dragon-ը  հանդիսանում է բազմակի օգտագործման միակ բեռնատար տիեզերանավը: Նրա թռիչքը իրականացվում է Falcone-9 հրթիռի միջոցով:

Ինչպես հայտնում է «Վեստի.ru»-ն ԱՄՆ-ում Space-X-ի հետքերով է գնում միանգամից մի քանի ընկերություններ: NASA-ի տվյալներով Orbital sciences ընկերությունը նույնպես կառուցել է բեռնատար տիեզերանավ եւ ծրագրում է ցուցադրական թռիչքը իրականացնել ձմռանը:

ԱՄՆ-ում շարունակվում են նոր տիեզերանավեր մշակել, որոնք կօգտագործվեն կոմերցիոն նպատակներով: Sierra-Nevada ընկերությունը նպատակ ունի մինչեւ 2016 թ.-ը կառուցել իր Dream Chaser-ը, որը նախատեսված կլինի 7 մարդու համար: