Հայկական երիտասարդական ֆեդերացիայի (AYF) կողմից Փասադենայի հայկական կենտրոնում անցկացված միջոցառմանը հանգանակություն է կատարվել «Մեր զինվորների հետ» նախաձեռնության համար, գրում է «Asbarez»-ը:
Հայտարարված «Կամավոր ազատամարտիկի տարվա» շրջանակում այս իրադարձությունն այն շատերից մեկն էր, որը կազմակերպվել էր` օգնելու համար արցախյան ազատամարտի վետերաններին` բուժման հետ կապված հարցերում: Արդեն քսան ազատամարտիկների օգնություն է ցուցաբերվել` սկսած աչքի պրոթեզավորումից մինչեւ վիրաբուժական միջամտություն:
Միջոցառմանն ավելի քան 150 մարդ է մասնակցել: Հավաքվել է ավելի քան 30 հազ. դոլար:



























