Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության ցանկացած ձեւաչափ, ցանկացած հանգամանքներ, որոնց բերմամբ այդ պաշտոնանկությունը կարող է տեղի ունենալ եւ այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը մեր կողմից ողջունվում են»:

«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում երեկ այսպիսի հայտարարություն է արել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ, Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ի պատասխան այն հարցի, թե արդյո՞ք 2011 թվականի բյուջեի կատարման մասին հաշվետվությունը կարող է առիթ դառնալ վարչապետի պաշտոնանկության համար:

«2011-ի բյուջեի կատարման մասին հաշվետվությունն արդեն տեղադրված է խորհրդարանի կայքում, եւ իր աշնանային նստաշրջանի ընթացքում Աժ-ն կամ պետք է հաստատի, կամ` ոչ: Հաշվետվությունը չհաստատելու դեպքում կառավարության անվստահության հարց է առաջանում:

Դատելով վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած քաղաքական կուրսի հանդեպ խորհրդարանական չորս խմբակցության ների ունեցած դիրքորոշումից` քաղաքական այս ուժերը փորձելու են հասնել 2011 թվականի բյուջեի կատարողականի տապալմանը, ինչը կարող է հանգեցնել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցի բարձրացմանը»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը: