Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնաբերել է վթարի հեղինակին, ում պատճառով ողբերգական հանգամանքներում երկու կին է զոհվել, երբ փորձել են օգնել տուժածներին:

Գլենդելի 19-ամյա բնակիչ Արման Սամսոնյանը, կորցնելով կառավարումը, դուրս է եկել ճանապարհից եւ հարվածել է  հրշեջ ջրատարին, հայտնում է Glendale News-Press-ը:

Ջուրը սկսել է արագորեն լցվել մեքենայի շուրջ, իսկ նույն վայրում  նույն ժամանակ վնասվել էին հոսանքալարերը: Օգնության հասած  40-ամյա Իրմա Զամորան, հոսանքահարվելով տեղում մահացել է: Վթարի մեկ այլ ականատես`39-ամյա Սթեյսի Շրայբերը սպանվել է, երբ փորձել է օգնել Զամորային: Եւս 6 մարդ վիրավորվել է:

CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ողբերգության մեղավորի քույրը` Անի Սամսոնյանը հայտնել է, որ իր եղբայրն ամբողջովին գիտակցում է իր մեղքը տեղի ունեցած դեպքի առթիվ: