Սահակաշվիլին արյուն կթափի եւ չի զիջի իշխանությունը, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Էդուրադ Շեւարդնաձեն «Ասավալ Դասավալի» թերթի հետ իր հարցազրույցում:

«Մարդը, որը պատրաստ էր պատերազմ սկսել Աբխազիայում, միայն թե իշխանությունը պահեր, դուք պատկերացնո՞ւմ եք, թե ինչի է ընդունակ նա», - ասել է նախկին նախագահը:

Օրերս խորհրդարանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ Վրաստան» դեմոկրատական շարժման առաջնորդ Նինո Բուրջանաձեն եւս հայտարարել էր, որ 4 տարի առաջ Սահակաշվիլին պատրաստ էր պատերազմ սկսել Աբխազիայի դեմ, հայտնում է «ՎԶԳԼՅԱԴ» թերթը:   

Վրացական «9-րդ ալիքի» հարցազրույցում նա պատմել է, որ հրաժարական տալով` մտադիր էր 2008 թվականի մայիսի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական կուսակցություն ստեղծել: 

«Սահակաշվիլին ինձ շանտաժի էր ենթարկում: Այն ժամանակ ընդդիմությունն ուժեղ էր, նա կարող էր կորցնել իշխանությունը», – ասել է նա:

Ըստ Նինո Բուրջանաձեի` Սահակաշվիլին «ինձ պարզ ասել է, որ եթե գնամ այդ քայլին, նա պատերազմ կսկսի Աբխազիայում»:

Իր շարժումը նա ավելի ուշ է ստեղծել` 2008 թվականի նոյեմբերին, ընտրություններից հետո: