«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 27-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 410.34 դրամ; Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին բորսայում գործարքներ չեն կայացել, իսկ օգոստոսի 23-ի համեմատ դոլարը թանկացել է 0.2 %-ով կամ 0.84 կետով:

Ընդհանուր առմամբ` բորսայում այսօր վաճառվել է 900 հազ. դոլար, ընդ որում` առեւտրային նստաշրջանի վերջում դոլարն ավելի էժան էր, քան սկզբում:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի վաճառքի փոխարժեքը մի փոքր բարձրացել է, սակայն առքինը գրեթե չի փոխվել: Փոխանակման կետերի կողմից դոլարը գնվում է 408 կամ 409 դրամով, վաճառվում` 411-412 դրամով:

Forex միջազգային շուկայում եվրոն հիմնականում գնանշվում է 1.25 դոլարից բարձր: Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարի փոխարժեքը կազմել է 31.8703 ռուբլի: