Ֆրանսիացի ռոք երգիչ Ջոննի Հոլիդեյը հայտնվել է Գվադելուպեի հիվանդանոցում:
Հոլիդեյն արձակուրդն անցկացնում էր Կարիբյան ավազանի ֆրանսիական Սեն Բարթելեմի կղզում: Նա տեղի հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 26-ի գիշերը: Օգոստոսի 26-ին նրան ուղղաթիռով հասցրել են Գվադելուպեի Պուենը-ա-Պիտրի հիվանդանոց, երգիչը բժիշկների հսկողության տակ է: Հոլիդեյի կինը` Լետիսիան մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիայից Գվադելուպե է հասել, հայտնում է Voici-ն:
Ինչպես նշում է NEWSru.com-ը, 69-ամյա ֆրանսիացի ռոք երգչի ռուսաստանյան առաջին համերգը նախատեսված էր հոկտեմբերի 27-ին Կրեմլում:
2009 թվականին Հոլիդեյն արդեն ունեցել էր առողջական լուրջ խնդիրներ: Ողնաշարի վիրահատության ժամանակ նրա օրգանիզմ է ներթափանցել վարակ, որից հետո սկսվել են Հոլիդեյի ցավերը: Բժիշկները նրան արհեստական կոմայի են ենթարկել` ցավերից ազատելու եւ վիրահատական բարդություններից խուսափելու համար:




























