Կովկասցի երիտասարդների կազմակերպության անդամները Ռուսաստանի քննչական մարմին հայց են ներկայացրել «Նորությունների ռուսական ծառայության» խմբագրի` Սերգեյ Դորենկոյի դեմ: Ակտիվիստները նրա գործունեության մեջ ազգամիջյան խռովություններ հրահրող տարրեր են նկատել: Դիմումի տակ ստորագրել են «Լեռների երեխաներ» համառուսական երիտասարդական կազմակերպության 35 անդամներ, ինչպես նաեւ «Դաղստանի երիտասարդական միություն» կազմակերպության անդամները:
«Լեռների երեխաները» վստահեցնում են, որ «Վերկաց» հաղորդման ժամանակ Դորենկոն վիրավորել է ինչպես կովկասցիներին, այնպես էլ ռուսներին:
Ինքը լրագրողը մեղադրանքներին պատասխանել է այսպես. «Քաղաքական խղճուկ թզուկները ցանկանում են օգտվել հանրահայտության իմ սեղանի մնացորդներից: Ես չեմ ափսոսում, թող լափեն»:











